Աբխազիայի Սուխում քաղաքից 10 տարեկան Սառա Աբրահամյանը երեկ` մարտի 16-ին, մասնակցեց ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» նախագծի «կույր լսումներին»։
Նա երգեց Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգը: Ժյուրիի երեք անդամներից երկուսը՝ Վալերի Մելաձեն ու Բաստան, շրջվեցին` տեսնելու իրենց հիացրած աղջկան։