Հայաստանում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» ավտոմրցարշավ
Advertisement 1000 x 90

Հայաստանում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» ավտոմրցարշավ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեխնիկական աջակցությամբ «4×4 Off Road» ակումբը ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում, կազմակերպում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը:

Մրցարշավին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ։Մասնակիցները կմրցեն 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ:

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչ «4×4 Off Road» ակումբը յուրաքանչյուր տարի ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպում է «Մուլտի Ֆորս» միջազգային մրցարշավը, որին մասնակցում է 5 երկրի ավելի քան 200 ավտոմրցարշավորդ: