
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակներում այսօր Լոնդոնի «Արսենալը» պետք է հյուրընկալվեր «Լեսթերին»: Վերջինիս Անգլիայի գավաթի խաղարկությունում ելույթ ունենալու պատճառով այս խաղը հետաձգվել է:
Վաղը «Լեսթերը» գավաթային հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ: Հաջորդ հանդիպումն «Արսենալը» կանցկացնի ապրիլի 1-ին Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում մրցելով «Սթոք Սիթիի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն ժամանել է Երևան և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը նախապատրաստվում է մարտի 24-ին և 27-ին կայանալիք Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: