Կանադացի Դենիել Նորիսը բեյսբոլի ծագող աստղ է և խաղում է «Տորոնտո Բլյու Ջեյս» թիմում: Այն ժամանակ, երբ նրա գործընկերները վիլլաներ և շքեղ մեքենաներ են գնում, Դենիելը առաջին աշխատավարձով միայն վերնաշապիկ է գնել:
Երեք տարի շարունակ պրոֆեսիոնալ մարզիկը ավտոբուսում է բնակվում: Դա նրա գլխավերևում միակ տանիքն է: Դենիելի իրերը նույնպես այդտեղ են գտնվում:
Միլիոնների հասնող հոնորարներից ծախսած 800 դոլարը, նրա խոսքերով, ավելի քան բավարար է: Իր սովորական օրը նա կարճ մարմնամարզությամբ է սկսում, այնուհետև լողափ է գնում և սերֆինգով է զբաղվում, մնացած ժամանակ մարզվում է:
Դենիելի խոսքերով՝ ինքը գոհ է իր կյանքից և ոչինչ չէր ցանկանա փոխել: Նա սիրում է ավտոբուսով գնալ այնտեղ, ուր ցանկանում է, վայելել ալիքների աղմուկն ու քնել լողափին:
Այս կենսակերպը սպորտում նրա արդյունքների վրա չի ազդում: Եթե Դենիելը շարունակի այսպես խաղալ, թիմը նրան շուտով 50 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր կառաջարկի:
Ազատության հանդեպ սերն ու հին ավտոբուստ ընդմիշտ նրա հետ են: