Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մի պատմություն է հիշում, երբ Հայաստանի նախկին վարչապետի և Երևանի կոնյակի գործարանի տնօրենի ղեկավարությամբ Նախիջևանից հապճեպ հայկական խաչքարեր էին դուրս բերվել։
Այսպես` Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, ով այն ժամանակ դեռ ՀՀ վարչապետ չէր, սակայն արդեն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն էր և Միքայել Գաբրիելի Խանոյանը` նույնպես տնօրեն`Երևանի կոնյակի գործարանի, ծրագրեցին և անցկացրին «Խաչքար» կոչվող գաղտնի գործողությունը։ Օպերացիան հաջողությամբ պսակվեց, ինչում կարելի է համոզվել ամեն անգամ Երևանի կոնյակի գործարան կամ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ այցելելիս։
Ի՞նչ գաղտնի գործողություններ, ե՞րբ և ո՞րտեղ. Նախիջևանում, ուր նույնիսկ խորհրդային տարիներին հենց այնպես հայտնվել հնարավոր չէր. ՊԱԿ–ի հատուկ թույլտվությունն էր անհրաժեշտ, որպեսզի այցելել Իրանի հետ սահմանակից գոտին։ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հարավ–արևմուտքում գտնվում է Ջուղան, քաղաք, որտեղ ժամանակին հայեր էին ապրում։ Մարդիկ սովորաբար մահանում ու հանգչում են այնտեղ, որտեղ ապրել են, այդպես էլ Ջուղայում` մահացածներին հուղարկավորում էին քաղաքային գերեզմանատներում։ Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են Ջուղայի գերեզմանատունը, չեն կարողացել հասկանալ` ինչու են գերեզմանատունն ալբանական հայտարարել։ Ինչպես թե՞` հայ էին, իսկ մահանալուց ալբանացի՞ դարձան…
Մյուս կողմից։ Յուրաքանչյուր ոք, ով կարող էր տեսնել և գնահատել գերեզմանատանը տեղադրված հարյուրավոր խաչքարերը, կհասկանար, թե իրականում ինչ է նշանակում ճարտարապետամշակութային ժառանգություն։
«Խաչքարեր» օպերացիան
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am