Ամուսինը խոպանից կնոջը հետևյալ տողերով նամակ է գրում՝ «Սիրելիս, ներիր ինձ, որ այսպես ստացվեց, բայց այս ամիս ես գումար չունեմ ու ոչ մի բան չեմ կարող քեզ ուղարկել։ Չնայած մոռացել էի, ես քեզ իմ մաքուր սրտով կուղարկեմ 100 համբույր»։
Կինը, կարդալով նամակը, պատասխանում է ամուսնուն.
«Ողջույն իմ սիրելի և թանկագին ամուսին։ Ես քեզ շատ եմ սիրում և դրա համար էլ փորձեցի տնտեսելով օգտագործել քո համբույրները»։
Ահա իմ զեկույցը․
Ես 2 համբույր տվեցի սանտեխնիկին, ով եկել էր ծորակը վերանորոգելու նպատակով։
10 համբույր տվեցի էլեկտրիկին, քանի որ մեր տանը այրվել էին լարերը։
Կաթ բերող մարդը խնդրեց 5 համբույր, կաթը տալու համար։
Այս ծախսերի համար՝ ևս 20 համբույր։
Դու մի անհանգստացիր, մինչև ամսվա վերջ ինձ մոտ դեռ համբույներ են մնացել՝ ես կկարողանաում այն ծախսել։ Ուղղակի մի հարցի պատասխան եմ ուզում իմանալ, ի՞նչ սպասեմ հաջորդ ամիս։