«Ֆուլ հաուս» հեռուստանախագծի դերասան Գարիկ Սեփխանյանը, ով թեթեւ վնասվածք է ստացել ավտովթարից հետո, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով.
«Իմ շատ սիրելի՛ երկրպագուներ եւ հարգելի՛ հետաքրքրասերներ, այսօր (խմբ.մարտի 18-ին) փոքր անզգուշության հետեւանքով վթարի եմ ենթարկվել, ինչի հետեւանքով ստացել եմ թեթեւ վնասվածք: Այժմ հիվանդանոցում եմ, եւ փառք Աստծո, ինձ լավ եմ զգում: Պետք է ասեմ, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ։ Հիվանդանոցում բժիշկները հոգատար են, ինչի համար շատ շնորհակալ եմ»: