Երևանի ավագանու նիստում այսօր զավեշտալի իրավիճակ տեղի ունեցավ: Երբ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ամբիոնի մոտ ներկայացնում էր իրենց հեղինակած նախագիծը՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու վերաբերյալ, խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը բաժակով ջուր էր մոտեցնում Փոստանջյանին:
Ավագանու ՀՀԿ-ական անդամների մոտ իրարանցում առաջացավ, Մարինա Խաչատրյանին փորձում էին թույլ չտալ առաջ գնալ: Բայց տեսնելով, որ ջուր է տանում, նրան ուղեկցեցին Փոստանջյանի մոտ:«Մի վախեցեք»,- ՀՀԿ-ականներին կոչ արեց Փաստանջյանը: