Ֆրանսահայ Րաֆֆի Արտոն հիացրել է ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրին Ռիհաննայի «Umbrella» երգի փայլուն կատարմամբ։
16-տարեկան Րաֆֆին յոթ տարեկանից զբաղվում է երաժշտությամբ։ Նա նաև մասնակցել է «Ֆրանսիան տաղանդներ ունի» հեռուստաշոուին, և զբաղեցրել երկրորդ տեղը։ Րաֆֆիի ծնողներն ազգությամբ հայ են, հայրը Թուրքիայից է, մայրը ծնվել է Ֆրանսիայում։