Արական սեռական օրգանների ձևավորման հետ կապված խնդիրները ազդում են բոլոր տղաների միայն մեկ տոկոսի վրա, և մեծ հետաքրքրություն ունեն հետազոտողների համար:
Սալինասի հեռավոր դոմինիկյան գյուղում գիտնականները հայտնաբերել են յուրահատուկ երևույթ. մինչև 12 տարեկանը տղա երեխաների մոտ չեն ձևավորվում և ոչ մի կերպ չեն երևում արական սեռական օրգանները:
Ընդ որում՝ լիարժեք սեռական հասունացման ստերոիդոգենեզի համար պատասխանատու ֆերմենտի պակաս ունեցող 10 տղաներից հասնում է միայն 7-ը:
Նորածին տղաներին, ովքեր չունեն սեռական օրգաններ, հաճախ տալիս են կանանց անուններ և դաստիարակում են որպես աղջիկ. նրանցից շատերը շարունակում են կնոջ կենսակերպ վարել նույնիսկ չափահաս դառնալուց հետո: Նույն ընտրությունն անում են նաև այն տղաները, ում սեռական օրգանները ձևավորվում են 12-14 տարեկանում:
Այս խնդրի բժշկական լուծումը, ըստ գիտնականների, հնարավոր է միայն ախտորոշման վաղ փուլերում, ընդ որում, գործընթացը շատ ժամանակատար է, իսկ հորմոնալ թերապիայի արդյունքը երաշխավորված չէ: