Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին կալանքի տակ է վերցրել 2007 թվականի ընտրություններում նրա նախընտրական արշավի ենթադրվող անօրինական ֆինանսավորման հետաքննության շրջանակներում: Այդ մասին մարտի 20-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հետաքննութանը մոտ կանգնած աղբյուրի:
Միևնույն ժամանակ Le Monde թերթը, վկայակոչելով սեփական տեղեկատվությունը, հայտնել է, որ քաղաքական գործիչը «կալանքի տակ է վերցված Նանտերի դատական ոստիկանության հարկաբաժնում, ուր նրան կանչել էին Լիբիայի կողմից 2007 թվականի իր նախագահական ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման հետաքննության շրջանակներում»: