Երևանից Տվեր ուղեւորված ավտոբուսի` Վորոնեժի շրջանում վթարի հետևանքով զոհի ինքնությունը հայտնի է:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, նա ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանն է: Վթարի հետևանքով մահացել է նաև ռուական բեռնատարի վարորդը:
Պատահարի պահին ավտոբուսում եղել է 50 ուղևոր` 2 վարորդն ու 48 ուղևորները: Կա 9 տուժած, որոնցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Հայկական ավտոբուսի 40 ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոց:
Ավտոբուսը պատկանում էր կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը: