Մինչև հիմա չեմ կարողանում վարժվել. Նարինեն պատմել է` ինչպես են դիմավորում հայրենիքում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մինչև հիմա չեմ կարողանում վարժվել. Նարինեն պատմել է` ինչպես են դիմավորում հայրենիքում. armeniasputnik.am

Նարինե Աբգարյանը պատմել է, թե ինչ է զգում, երբ իր գրքերը թարգմանվում են այլ լեզուներով և հրատարակվում այլ երկրներում։

Հայտնի գրող Նարինե Աբգարյանն արդեն երկրորդ անգամ է իր գրքերը ներկայացրել (դրանցից երկուսը թարգմանվել են ֆրանսերեն) Փարիզի գրքերի ցուցահանդեսում։

Միջոցառման ժամանակ նա հանդիպել է ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ։ Հարցազրույցի ընթացքում Աբգարյանը պատմել է, թե որն է իր ընթերցողների բնորոշ առանձնահատկությունը։

«Ես հաճելիորեն զարմացել էի, որ ինձ այստեղ կարդում են։ Ինձ թվում է, որ ցանկացած գրողի համար, որի գործերը թարգմանվում են, միշտ զարմանալի է գիտակցելը, որ նրան կարդում են այլ երկրների քաղաքացիները։ Ես մինչև հիմա չեմ կարողանում վարժվել այդ երջանկությանը։ Ֆրանսիացիները շատ սիրալիր են և բարի։ Ես մտավախություն ունեի` կապված ինչ-որ քաղաքական հարցերի հետ, բայց դրանք գրեթե չկան։ Ինձ թվում է, որ մշակույթը և քաղաքականությունը չպետք է խիստ նմանվեն»,- ասել է նա։

Այն հարցին, թե ֆրանսիացի ընթերցողները տարբերվում են ռուս կամ հայ ընթերցողներից, Աբգարյանը պատասխանել է, որ եթե տարբերվում են, ապա միայն խառնվածքով։

«Իհարկե, ամենատաքարյունը և անմիջականն իմ հայրենակիցներն են։ Հայաստանում ինձ միանգամից կարող են սրճարան կամ ռեստորան հրավիրել։ Մինչև հիմա չեմ կարողանում վարժվել դրան։ Ամեն դեպքում ես գրող եմ դարձել Ռուսաստանում, և այստեղ ընթերցողները շատ ջերմ են, բարի, բայց կարողանում են տարածություն պահպանել։ Թեև Ռուսաստանում եղել են դեպքեր, երբ ինձ կանգնեցրել են և գրկել։ Ինձ թվում է, որ մարդիկ ամեն տեղ լավն են։ Ես համոզված եմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը։ Դրանով էլ ապրում եմ»,- ընդգծել է Աբգարյանը։

Նա խոստովանել է, որ գրող է դարձել անելանելիությունից, իսկ մանուկ հասակում երազել է պաղպաղակավաճառ դառնալ։

«Ոչ մի մասնագիտություն ինձ մոտ չի ստացվել, և ես հստակ զգացողություն եմ ունեցել, որ ընդհանրապես անպիտան մարդ եմ։ Արդյունքում ես հաշվապահություն սովորեցի և դարձա Մոսկվայի ամենաանհաջողակ հաշվապահը։ Հետո ուղղակի էջ բացեցի «Կենդանի մատյանում» և սկսեցի այնտեղ հրապարակել իմ պատմությունները։ Ինձ նկատեց մի հրատարակչություն (ես ինքս երբեք չէի համարձակվի ուղարկել այն, ինչ գրում եմ), և ահա այսպես բոլորովին պատահական 39 տարեկանում ես արթնացա որպես գրող»,- պատմել է Աբգարյանը։

Նրա խոսքով` կարևոր է, որ մարդն իրեն հաջողության և գրքի հետ չնույնացնի։ Այդպես նյարդերդ ավելի ամուր կլինեն և զերծ կմնաս աստղային հիվանդությունից։

armeniasputnik.am