ՀԱՊԿ-ի Խորհրդի նստաշրջանի ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ասել է.
«Շատ ուրախ եմ ողջունել ձեզ այնպիսի քաղաքում, ինչպիսին Երևանն է: Չգիտեմ, որքանով եք տեղեկացված, բայց Երևանը գրեթե 2800 տարեկան է, որը 50 տարով մեծ է հավիտենական համարվող Հռոմից:
Այստեղ է Շենգավիթ արվարձանը, որը 6000 տարեկան է՝ նույնպես ապշեցուցիչ թիվ է, այսինքն 1000 տարով մեծ է, քան Քեոփսի հայտնի բուրգը Եգիպտոսում…
Եվ, իմ ազգակիցների առանձնահատկություններից, նշեմ ամենանշանակալի հատկությունը՝ դա հյուրընկալությունն է, որը մեր ժողովրդի համար տոն է, համեմված բարեկամների նկատմամբ երախտագիտության զգացումով»:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: