Ուկրաինայի Զապորոժիեում գտել են լքված պահեստ՝ քայքայվող մարդկային մնացորդներով ու բժշկական թափոններով: Տեղացի բնակիչներին աղբանոցի մոտ է բերել քաղաքի արդյունաբերական գոտում տարածվող դիակահոտը: Այս մասին, ըստ life.ru-ի, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Պարբերականների տվյալներով, հիվանդանոցներից թափոնների դուրս բերման համար պատասխանատու ընկերությունը չի կարողացել ժամանակին օգտագործել կենսանյութերը, քանի որ տարածքի վրա, որտեղ այն պահվում էր, դատական կալանք էր դրվել:
Այսպես, մարդկային մնացորդները օգտագործված բինտերի, սրվակների, սրսկիչների ու անալիզների նմուշների հետ միասին մի քանի ամիս պահվում էր ջարդուփշուր արված պատուհաններով շինությունում մինչև որ փողոցում չէր տաքացել ու բնակիչները չէին եկել դիակահոտի պատճառով:
Ենթադրվում է, որ գտնված բժշկական թափոնները դուրս էին բերվել տուբերկուլյոզային դիսպանսերներից ու հիվանդանոցներից, որոնք աշխատում էին այդ վարակիչ հիվանդության հարուցիչներով:
Այս տեղեկատվության հրապարակումից հետո ռեգիոնալ դատարանը հանել է շինության վրա դրված կալանքը ու պարտավորեցրել ընկերությանը օգտագործել մարդկային մնացորդները և բժշկական թափոնները: