Երկու փոքր երեխան և նորածին աղջիկը, ռեալիթի շոուի նկարահանումները, բիզնեսը ղեկավարելը, ֆոտոսեսիաները և աշխարհիկ միջոցառումները զբաղեցնում են 37-ամյա աստղի ամբողջ ազատ ժամանակը։
![]()
Թվում է, թե այս ծանրաբեռնված գրաֆիկի դեպքում աղջիկը դժվար դե ժամանակ ունենա իր համար, սակայն միայն թե ոչ Քիմը… Իր նոր հարցազրույցում Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է կարողանում այդքան հրաշալի տեսք ունենալ։ «Երբ ես ինքս եմ շպարվում, ապա դրա վրա առավելագույնը տասը րոպե եմ ծախսում։ Ես ժամանակ չունեմ, շուրջս երեխաներս են վազում, նրանք գոռում են և չեն կարող երկար սպասել, մինչև ես կպատրաստվեմ։ Մայրությունը ինձ օգնեց հասկանալ, թե ինչպես կարող եմ մի քանի բան միանգամից անել և հնարավորինս արագ»,- խոստովանում է աստղը։
Քիմը նաև խոստովանում է, որ բյութի-արարողությունները նրա մոտ երեկոյան 10-ից հետո են սկսվում։

«Երբեմն ես ինչ որ լուսանկարներ եմ տեսնում և հասկանում, թե հատկապես ինչը ինձ դուր չի գալիս իմ մեջ։ Ես կանչում եմ կոսմետոլոգիս և ասում եմ նրան. «Աստված իմ, դեմքս կախվել է, պետք է ձգել և շեշտը դնել մաշկի ձգվածության վրա»։ Նա համաձայնում է։ Քույրերս ինձ խելագարի տեղ են դնում. Մաշկի նկատմամբ նման խնամքի ռեժիմը նրանց աննորմալ է թվում»,– անկեղծանում է Քիմը։





