
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ խզել է պայմանագիրը թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ ֆուտբոլիստի խնդրանքով:
Ակումբը շնորհակալություն է հայտնել խաղացողին թիմի նվաճումներին նպաստելու համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Այսօր հայտնի էր դարձել, որ շվեդ հարձակվողը մոտ է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուն: Հիշեցնենք, որ ծանր վնասվածքից հետո Իբրահիմովիչը 2017 թվականի դեկտեմբերին կրկին լուրջ վնասվածք ստացավ և մինչև օրս խաղադաշտ դուրս չի եկել: