
Մարտի 22-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա այգում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Այնթապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի 35 FL 363 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի և ուղևորի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներին, որոնք տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:
Մինչ ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն: