Հայրը ծեծի է ենթարկել երեք ամսական դստերը՝ ջարդելով գլուխը, որովհետև տղա էր ուզում…
Advertisement 1000 x 90

Հայրը ծեծի է ենթարկել երեք ամսական դստերը՝ ջարդելով գլուխը, որովհետև տղա էր ուզում…

Հայրը ծեծի է ենթարկել իր երեք ամսական դստերը, նա չափազանց կամակոր էր, իսկ տղամարդն տղա էր ուզում: Դրա հետևանքով աղջիկը ստացել է ուղեղի լուրջ վնասվածքներ, ինչպես նաև տասնյակից ավելի կոտրվածքներ: 33-ամյա Ջեյսոն Բիտտները մեղադրվել է երեխայի վրա հարձակման ու կյանքին սպառնալու մեջ, հաղորդում է Mirror-ը:

Օհայո նահանգի Մեյսոնում որպես մանուալ թերապևտ աշխատող Ջեյսոնը ամուսնացած է ու դաստիարակում է երկու դուստրերի: Ամենակրտսեր երեխան ծնվել է անցյալ տարվա նոյեմբերին: Այդ օրը երջանիկ ծնողները հրապարակել են նորածնի հետ լուսանկարը, ում նրանք հիվանդանոցում պահում էին ձեռքներին: Սակայն իրականում Ջեյսոնը դժգոհ էր ևս մեկ դստեր լույս աշխարհ գալուց:

Ոստիկանությունը սկսել է քննությունն այն բանից հետո, երբ հայրը երեխային հիվանդանոց էր բերել՝ հայտնելով, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Բժիշկները կասկածել էին, որ ինչ-որ վատ բան կա և հաղորդել էին տեղի ունեցածի մասին ոստիկանությանը: Այժմ Ջեյսոնը կալանքի տակ է:

Փաստինֆո