Երգչուհի Սելին Դիոնն իր բոլոր համերգները մի քանի ամսով չեղարկել է լսողության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին, հաղորդվում է Facebook-ում արտիստուհու էջում:
Դիոնի ներկայացուցիչները բացատրել են, որ նրա լսողությունը խաթարվել է մոտավորապես մեկուկես տարի առաջ: Նրանց խոսքով՝ հիվանդության պատճառով նրա համար շատ դժվար է երգել, և եթե առաջ նրան օգնում էին ականջի տարբեր կաթիլներ, ապա այժմ արտիստուհուն վիրահատական միջամտություն կպահանջվի:
«Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր պլանավորել էին ժամանել Լաս Վեգաս՝ ներկա լինելու իմ շոուին: Ես գիտեմ՝ դուք որքան եք վշտացած, ինձ համար էլ շատ ցավալի է»,-հայտարարել է Դիոնը: Դիմումի հեղինակները խոստացել են վերադարձնել տոմսերի գումարը: Դիոնի հաջորդ ելույթը, նրանց խոսքով, կկայանա մայիսի վերջին: