Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը. Գաղտնազերծված խոսակցություն։ 1991թ․մարտի 23-ին Գերմանիայի Կանցլեր Հելմուտ Կոլի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բուշը կրկին քննարկում է ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային ձևաչափը։
Նախագահ Բուշ; «Առավոտյան խոսել եմ Տեր-Պետրոսյանի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված։ Նա ցանկանում է երեք պետությունների ձևաչափը՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ։ Մենք կաջակցենք այդ դիրքորոշումանը առաջիկա ԵԱՀԽ հանդիպման ժամանակ։ Տեր-Պետրոսյանն ինձ ասաց, որ Թուրքիան անկեղծ չէ։ Իրականում ես կարծում եմ Թուրքիան անկեղծ է։ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը լավ է անցել։»