Մամուլում օրերս տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության մեջ մեղադրվող Դիանա Գրիգորյանի՝ Դինա Ակոպովնայի և Ստելլա Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ:
Մասնավորապես նշվում էր, որ ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ երգիչ Հայկ Ղևոնդյանին` Սպիտակցի Հայկոյին, դեսպանատունը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:
Tert.am Life-ի հետ զրույցում Սպիտակցի Հայկոն ասաց, որ նման բան չկա: «Ինձ կանչել են և մերժել վիզան, քանի որ ԱՄն էի մեկնել տուրիստական վիզայով, սակայն մասնակցել էի համերգի։ Համեգի մասնակցելու դեպքում պետք է դիմած լինեի P3 տեսակի վիզայի համար։ Չգիտեի, որ դա խնդիր կառաջացնի»,- ասաց երգիչը:
Ինչ վերաբերում է Դինա Ակոպովնայի և Ստելլա բոյաջյանի հետ համագործակցությանը` Սպիտակցի Հայկոն նշեց, որ թեև մասնակցել է նրանց կազմակերպած համերգներին, վիզայի մերժումը դրա հետ չի կապում: