Ջիգարխանյանը մեծ գումարներ է աշխատում Օլեգ Տաբակովի՞ համար․ Վիտալինան ակամա խոստովանել է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ջիգարխանյանը մեծ գումարներ է աշխատում Օլեգ Տաբակովի՞ համար․ Վիտալինան ակամա խոստովանել է. armeniasputnik.am

Վիտալինա Ռոմանովսկայան շարունակում է պնդել, որ Արմեն Ջիգարխանյանի հետ նրա ամուսնությունը փլուզվել է դերասանի ընկերների պատճառով, որոնք ոչ միայն ուզում են յուրացնել դերասանի ունեցվածքը, այլև Վիտալինային բանտ նստեցնել։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինն ակամա խոստովանել է, որ ռեժիսորը ծախսել է դերասան Օլեգ Տաբակովից պարտքով վերցրած գումարը։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

«Արմեն Բորիսովիչն ասում էր, որ Ամերիկայում տուն գնելու համար Օլեգ Տաբակովը նրան պարտքով 150 հազար դոլար է տվել։ Մի ժամանակ նա շատ էր հյուրախաղերի մեկնում։ Աշխատում էր, որ պարտքը մարեր։ Միաժամանակ ամեն ամիս 2-3 հազար դոլար էր ուղարկում Տատյանա Սերգեևնային, որն արդեն Ամերիկայում էր ապրում։ Դա շարունակվում էր, անգամ երբ նրանք փաստացի այլևս ամուսիններ չէին և միասին չէին ապրում»,- խոստովանել է դերասանի նախկին կինը։

Նրա խոսքով՝ «մինչև 2002 թվականը, երբ Ջիգարխանյան ուղեղի կաթված ստացավ, շատ էր աշխատում։ Սակայն նրա աշխատավարձն այսօր էլ բարձր չէ՝ ամսական մոտ 300 հազար ռուբլի է (մոտ 5200 դոլար)։ Աշխատավարձն այդքան է լինում, երբ նա երկու անգամ բեմ է ելնում։ Եթե բեմ չի ելնում, ապա թատրոնի տնօրենի աշխատավարձը 100 հազար ռուբլի է (մոտ 1700 դոլար)։

«Նա միշտ կանխիկ մի քանի հարյուր հազար ռուբլի էր ստանում, որը պահում էր իր չհրկիզվող պահարանում։ Տարօրինակ է, երբ նրա ընկերները պնդում են լրագրողներին, թե Ջիգարխանյանը լքել է Վիտալինային՝ գրպանում միայն մանրադրամ ունենալով։ Դա սուտ է»,- պարզաբանել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am