
Հայազգի բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո, նվաճել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:
Չեմպիոնական մենամարտը տեղի է ունեցել Ֆրանսիայում, որտեղ Գուլամիրյանը մրցել է Բելգիան ներկայացնող Ռիյադ Մերինի հետ: Մենամարտն ավարտվել է 11-րդ ռաունդում՝ նոկաուտով:
Նշենք, որ Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում 23 մենամարտ է անցկացրել՝ տանելով նույնքան հաղթանակ: