
Խորվաթիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Մարսոնի»-«Սլավոնի» հանդիպման ժամանակ մահացել է տանտերերի ֆուտբոլիստ Բրունո Բոբանը: Հայտնում է «HRT Sport»-ը:
Խաղի 15-րդ րոպեին Բոբանը գնդակով հարված է ստացել կրծքին: Խաղացողն ընկել է խոտածածկին, որտեղ նրան շրջապատել են թիմի ֆուտբոլիստները:
Խաղադաշտ մտած բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 25-ամյա խաղացողին և տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նա մահացել է:
Մահվան հստակ պատճառը դեռևս չի նշվում: