Հիանալի է վերադառնալ Եվրոպա. Յուրա Մովսիսյան
Advertisement 1000 x 90

Հիանալի է վերադառնալ Եվրոպա. Յուրա Մովսիսյան

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբից շվեդական «Յուրգորդեն» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գոհունակություն է հայտնել Եվրոպա վերադառնալու կապակցությամբ:

«Ես դեռ սովորում եմ, թե ինչպես է պետք արտասանել թիմի անունը: Ստոկհոլմն էլ շատ գեղեցիկ քաղաք է:  Շվեդ կիսապաշտպան Կիմ Չելստրյոմի հետ «Սպարտակ»-ում միասին ենք խաղացել: Իհարկե, Շվեդիայի մասին շատ բան գիտեմ դեռ Դանիայում խաղալու տարիներից: Կիմի հետ ժամանակին խոսել եմ Շվեդիայի առաջնության մասին: Վերջին 5 տարիների ընթացքում Շվեդիայի առաջնությունը զգալի առաջընթաց է ունեցել: Շվեդական թիմերին հաճախ տեսնում ենք Չեմպիոնների լիգայի և հատկապես Եվրոպայի լիգայի խաղարկություններում: «Յուրգորդեն»-ը խաղալու է Եվրոպայի լիգայում: Շատ լավ ակումբ է, գերազանց մարզադաշտ ունի: Սա մեծ հնարավորություն է ինձ համար»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Մովսիսյանը: