Ինչպես է Գարի Կասպարովը ադամանդակուռ թագը վաճառել և գումարը բաժանել Բաքվի հայ փախստականներին
Advertisement 1000 x 90

Ինչպես է Գարի Կասպարովը ադամանդակուռ թագը վաճառել և գումարը բաժանել Բաքվի հայ փախստականներին

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական Կոմերսանտ թերթի հետ զրույցում (3 դեկտեմբեր, 2015թ)՝ անդրադառնալով իր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հարաբերություններին, պատմել է մի դեպք անցյալից:

[…]

– …Ժամանակին Կասպարովի հետ լավ հարաբերությունների մեջ էիք… համագործակցում էիք…

– Այո, բայց բիզնես վարել չստացվեց: Բացառություն էր թագը, որը նրանից գնեցի:

– Ի՞նչ թագի մասին է խոսքը:

– 1990-ին Կասպարովը աշխարհի չեմպիոնության պայքարում հաղթեց Կարպովին: Ոսկերչական Կառլոֆ ֆիրման Կասպարովին նվիրեց ադամանդակուռ թագ, որի վրա կար 1 118 հատ սև ու սպիտակ ադամանդ: Նա որոշեց վաճառել թագը և գումարը փոխանցել Բաքվի հայ փախստականներին: Անգամ գնորդ էր հայտնվել, ինչ որ մի արաբ շեյխ: Սակայն շեյխն անհետացավ, իսկ Կասպարովը արդեն գումարը խոստացել էր փախստականներին: Այդ ժամանակ ես գնեցի այդ թագը:

– Ի՞նչ գնով:

– Կոմերցիոն գաղտնիք է: Կասեմ միայն, որ գործարքը կայացավ Շվեյցարիայում, այնտեղի բանկերից մեկում, որտեղ և պահվում էր թագը:

– Այն դեռ Ձեզ մո՞տ է:

– Ոչ, իհարկե: Ավելի ուշ գործարար ընկերներս թագը ինձնից վերցրեցին, որ կարողանան բանկից վարկ ստանալ…

«Ինչպես ցանկացած մեծ չարագործություն, դժվար է առերեսվել դրա հետ, սակայն պետք է անել: Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք դիմագրավել նրան և մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն իր իրական անունով կոչելու, հատկապես այս դեպքում, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների նախամայրն է»,- 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հայտարարել էր Գարի Կասպարովը:

Լուսանկարներում՝ FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը և Գարի Կասպարովը՝ Լևոն Արոնյանի հետ լարված պայքարի ժամանակ, Սենթ Լուիս, 2017 թ:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը