
Սերգեյ Յանկովսկին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ կարող չգրել: Պարզապես լռելու ուժ չունեմ: Ամբողջ օրը չեմ կարողանում ուշքի գալ: Հարյուրավոր մարդիկ են մահացել, կինոթատրոնում մուլտֆիլմ դիտելոս ողջ-ողջ երեխաներ են այրվել:
Այդ կինոթատրոնում դիտման ժամանակ դռները կողպել են և ուսուցիչները խնդրել են անվտանգության աշխատակիցներին փակել դռները, որպեսզի երեխաները չփախչեն ու իրենք գնացել են իրենց գործերով:
Փրկվել են միայն այդ … ուսուցիչներն ու այդ … անվտանգության աշխատակիցները: Երեխաները ողջ-ողջ այրվել են:
Նրանք կյանքի վերջին վայրկյաններին զանգահարել են իրենց ծնողներին ու ասել, որ նրանց շատ են սիրում:
Հասկանո՞ւմ եք՝ սիրում ԷԻՆ: Երեխաները հասկացել են, որ իրենք հիմա մահանալու են…
Լրահոսում և համացանցում կարդում եմ՝ անփութություն, տարածքը հրդեհային անվտանգության չափանիշներին չհամապատասխանել… անհետ կորածներ…
Սա ի՞նչ է: Լրատվամիջոցներն ուղղակի չէին կարող լռել: Սկզբում հեռուստաալիքներով միայն հաղորդում էին, որ կա 5 զոհ: Բայց կա համացանց, որտեղ դեռևս լռելու արգելք չկա (թեև ամեն ինչ գնում է դրան) ու այդ սարսափելի լուրերը տարածվում էին ամենուր: Միայն դրանից հետո այդ անբարոյական հեռուստաընկերությունները սկսեցին հաղորդել իրականությունը, որի մասին արդեն բոլորը գիտեին:
Այս ողբերգությունը բոլորինս է, յուրաքանչյուրինս: Այս ողբերգությունը վկայում է այն մասին, թե ինչպիսի երկրում ենք մենք ապրում:
Դերասան Սերեբրիկովի խոսքով՝ ռուսական ազգային գաղափարախոսությունը խռովությունն է: Նրա վրա թափվեցին բյուջեից սնվող բոլոր ստեղծագործողները: Իրականում միայն խռովությունը չէ ռուսական ազգային գաղափարախոսությունը. ագահություն, անտարբերություն ու լիքսբիություն- ահա ռուսական ազգային գաղափարախսությունը….
Վերադառնանք ողբերգությանը: Առանց արցունքների հնարավոր չէ կարդալ այն հոր խոսքերը, որոնք փորձել է փրկել իր երեք երեխաների կյանքը, որը գայլի պես վազում էր շենքի շուրջը՝ փորձելով հրշեջներին համոզել, որ փրկեն երեխաներին կամ իրեն թթվածնի դիմակ տան, որպեսզի ինքը մտնի վառվող կինոդահլիճ:
Ոչ, նրան ոչինչ չտվեցին ու ոչ ոք չգնաց այնտեղ: Ոչ ոք: Օրենքով չի թույլատրվում: Ի՞նչ օրենք… Երեք փոքրիկները ողջ-ողջ այրվեցին… ու նրանց հայրը ոչինչ չկարողացավ անել, որովհետև բոլորը թքած ունեին…»:
https://www.facebook.com/photo.php?fbid=1723072441065096&set=a.950048308367517.1073741825.100000870690924&type=3&theater