Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Մասնագիտական, տոնական օրը թատրոնի և կինոյի դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով շատերին հայտնի է նաև հեռուստասերիալներից, սկսել է հենց թատրոնից՝ առավոտյան ներկայացման փորձի գնալով:
Tert.am Life-ի հետ զրույցում Հ.Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհին ասաց, որ թատրոնն աշխարհում այն տեղն է, որտեղ իրեն ամենալավն է զգում:
«Թատրոնի բեմն այն տեղն է, որի հետ ես կապում եմ իմ ապագայի բոլոր երազանքները, բոլոր այն դերերը, պատմությունները, որ ուզում եմ խաղալ, ես պատկերացնում եմ թատրոնի բեմում: Իմ բոլոր երազանքները այդ քառակուսի տարածքի հետ են կապված»,- ասաց Էմման ևնշեց, որ իր համար ամենամեծ գնահատականը հանդիսատեսի ծափահարություններն են, գոհունակ աչքերն ու հուզմունքը, որ տեսնում է ներկայացման ավարտին։ Նրա խոսքով` միայն դրա համար արժե աշխատել թատերական ասպարեզում:
Ամբողջությամբ՝ life.tert.am