Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի ընտրանու հետ: Մեր երկրի ֆուտբոլի գլխավոր թիմի խաղացողները պարտվեցին նվազագույն հաշվով:
Մեկնարկում հայ ֆուտբոլիստները որոշակի ակտիվություն էին ցուցաբերում, կային վտանգավոր պահեր: Մեկ անգամ գնդակը հետ մղվեց մեր դարպասի ձողից:
Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստները գրավեցին մեր ընտրանու դարպասը; Հիանալի գրոհը գոլով եզրափակեց Օվիդիուս Վերբիսկասը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերն ակտիվ էին և վտանգավոր պահեր ստեղծեցին, բայց Գոռ Մանուկյանը լավ գործեց;
Արթուր Պետրոսյանի ֆուտբոլիստները կարողացան նախաձեռնությանը տիրել և անընդհատ գրոհել, բայց պատասխան գոլը խփել չստացվեց: Փոխարինման մտած ֆուտբոլիստներն էլ բավական ակտիվություն չցուցաբերեցին;
Հայաստանի հավաքականը պարտվեց Լիտվային, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 147-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Ամբողջությամբ՝ armsport.am