Հարոյան. Երևի թերագնահատել էինք մրցակցին
Advertisement 1000 x 90

Հարոյան. Երևի թերագնահատել էինք մրցակցին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Լիտվայի հետ անցկացրած ընկերական խաղից հետո կիսվել է տպավորություններով.

«Մեկ բան կարող եմ ասել, որ շատ վատ խաղ անցկացրեցինք: Երևի չկարողացանք ճիշտ տրամադրվել:

Որքանով՝ հասկանում եմ, մտածեցինք՝ Վրաստանին 0:4 հաշվով պարտվել են … չկարողացանք տրամադրվել:

Արդյոք թերագնահատե՞լ էինք մրցակցին. երևի՝ այո, այդ գործոնն էլ կար:

– 4 օրվա մեջ երկու հանդիպում անցկացրիք: Գուցե՝ ֆիզիկապե՞ս պատրաստ չէիք, չհասցրիք վերականգնվել:

– Չեմ կարծում: Առաջնություններն արդեն սկսվել են, բոլորն էլ իրենց ակումբներում մասնակցել են վերջին խաղերին, պատրաստ էին: Ինձ չի թվում, թե հոգնածություն կար, պարզապես տրամադրվածության խնդիր էր:

armsport.am