«Զիմնյայա վիշնյա»-ի գլխավոր տնօրենը՝ հրկիզման ու գնչուական արտաքինով մարդկանց մասին
Advertisement 1000 x 90

«Զիմնյայա վիշնյա»-ի գլխավոր տնօրենը՝ հրկիզման ու գնչուական արտաքինով մարդկանց մասին

«Զիմնյայա վիշնյա» կեմերովյան առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդդենոկը հրդեհի վերաբերյալ քրեական գործով ցուցմունք է տվել:

Ըստ lenta.ru-ի, գլխավոր տնօրենը համոզված է, որ տեղի ունեցածի պատճառը հրկիզումն է: Ըստ նրա, նա մեկ անգամ չէ, որ առևտրի կենտրոնից դուրս է հանել գնչուական արտաքինով երիտասարդների, որոնք անվճար ավտոմատներով խաղացել են, մակագրություններ արել զուգարաններում: Նրանց վերաբերյալ դիմել են ոստիկանություն, սակայն արդյունքում նրանց բաց են թողնվել:

«Կինոթատրոններում դռները երբեք չեն փակվել: Ես միշտ շրջում եմ, ինքս հավաքում»,- հավաստիացրել է Սուդդենոկը:

Նա հավելել է, որ հրդեհից հետո հարցրել է իր աշխատակիցներին, թե արդյոք բոլորին են օգնել կրակից փրկվել: Նրանք իրեն պատասխանել են, որ ամեն ինչ կարգին է, և միայն դրանից հետո է սկսել ստացվել տեղեկատվություն փակ կինոդահլիճների ու զոհվածների թվի մասին:

«Աշխատակիցն, ում ես հարցրել եմ, ասել է, որ լսել է ճարճատյուն մանկական գոտում և կրակի սյուն տեսել: Ատրակցիոնը, չէր կարող այդպիսի փոշի բարձրացնել: Ես պնդում եմ՝ դա հրկիզում էր»,- եզրակացրել է Սուդդենոկը:

«Զիմնյայա վիշնյա»-ի գլխավոր տնօրենը տեղի ունեցածի մեջ չի ընդունել իր մեղքը, հաղորդել է «360» հեռուստաալիքը: «Ես պատասխանատու էի լոկացիաներով մարդկանց տեղաբաշխելու, աշխատանքի կազմակերպման, մարդկանց աշխատանքի ընդունելու ու աշխատանքից ազատելու համար: Բիզնեսը կառուցված էր այն ձևով, որ ես ունեի միայն մարդկանց աշխատանքի հարցով ֆունկցիաներ, հրդեհային անվտանգության ուսուցման կազմակերպում, աշխատանքի պահպանություն: Ես օրենքով բոլոր պայմանները կատարել եմ»,- ճշգրտել է նա:

Նադեժդա Սուդդենոկին ձերբակալել են առևտրի կենտրոնում 64 մարդու մահ պատճառած հրդեհի քրեական գործի քննության շրջանակում: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է հինգ կասկածյալ, որոնց թվում պահնորդը, ով անջատել է հրդեհի մասին ազդանշանի տեղեկացման համակարգը:



Նման նյութեր