Այսօր մարդկանցից շատերը վախենում են ռենտգեն հետազոըությունիցլ՝ մտահոգվելով, որ ստացած ճառագայթումը կարող է իրենց առողջությանը վնաս պատճառել: Ի վերջո՝ նույնիսկ X-ճառագայթները հայտնագործած Վիլհելմ Ռենտգենը քաղցկեղից վախճանվեց:
Որքանո՞վ է այդ վախն արդարացված: Արժե՞ իսկապես վախենալ ռենտգեն ճառագայթներից:
Անցյալում ռենտգենի համար օգտագործվող սարքավորումն իսկապես դժվար էր անվտանգ համարել. այն իսկապես մարդուն ճառագայթման մեծ չափաքանակի էր ենթարկում եւ կարող էր նրա առողջությանը վնաս պատճառել: Այդ ժամանակ անհայտ Ճառագայթների մասին գիտությանը քիչ բան էր հայտնի, հետեւաբար մասնագետները ռենտգենյան ճառագայթներն անվանում էին X-ճառագայթներ:
Մինչդեռ այսօր շատ բան է փոխվել, եւ ռենտգ հետազոտության համար արդեն ժամանակակից սարքավորումներ են օգտագործում, որի շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում, որը մեկանգամյա հետազոտության դեպքում չի կարող օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ: Նույնիսկ բազմակիի դեպքում վտանգավոր չէ. այն հիվանդների դեպքում, որոնք այս կամ այն պատճառով հաճախ են հետազոտվում, մասնագետներն ուղղակի պետք է հաշվի առնեն ճառագայթման ընդհանուր դոզան, որը նա տարեկան ստանում է:
Իհարկե, չարժե առանց պատճառի ռենտգեն անել, սակայն եթե այդ հետազոտության ցուցումներ կան, չարժե նաեւ դրանից վախենալ, հատկապես՝ եթե այն կատարվում է նորագույն սերնդի սարքավորմամբ:
Այս բոլոր հետազոտությունները հիվանդների համար առավելագույնս անվտանգ են եւ օգնում են մեծ թվով հիվանդություններ ախտորոշել, ինչը պարզապես անհնար կլիներ առանց ռենտգեն-տեխնոլոգիաների: