Սևակ Խանաղյանի և Գայա Արզումանյանի զուգերգի համար միայն Գայան մրցանակ ստացավ. Գայան` Սևակի անունը բեմից չհնչեցնելու և նրա հետ կոնֆլիկտի մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սևակ Խանաղյանի և Գայա Արզումանյանի զուգերգի համար միայն Գայան մրցանակ ստացավ. Գայան` Սևակի անունը բեմից չհնչեցնելու և նրա հետ կոնֆլիկտի մասին. life.tert.am

«Ծիծեռնակ» ազգային-երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակ շնորհվեց երգչուհի Գայա Արզումանյանին` «Այայի երկիր Արցախ» երգի համար։ Երեկ Գայան ներկայացրել է այս երգի սոլո կատարման տեսահոլովակի պրեմիերան, սակայն անցնող տարում երգը հնչել և տարածում է գտելԳայայի և Սևակ Խանաղյանի կատարմամբ, իսկ մրցանակաբաշխությունն ամփոփում էր 2017 թվականի աշխատանքները, երբ երգը հնչել է զուգերգի տեսքով։ Այնուամենայնիվ բեմից Սևակի անունը որևէ կերպ չհնչեց ոչ Մշակույթի նախարարության, ոչ մրցանակ հանձնողների, ոչ էլ Գայայի կողմից։

Tert.am Life-ն այս մասին զրուցել է Գայայի հետ։ Հարցին, թե ինչու որևէ կերպ բեմից չհնչեց Սևակի անունը, Գայան պատասխանեց. «Ես չեմ ուզում խոսել այս մասին։ Այս երգն ինձ համար  շատ հարազատ ու թանկ է։ Եթե այսօր ինքը ցանկանար, կարծում եմ, բեմում կլիներ»։

Դիտարկմանը, որ այս թեման լայն քննարկումների տեղիք կտա, քանի որ իր սոլո կատարումը միայն մրցանակաբաշխության օրն է ներկայացրել, իսկ 2017-ին երգը տարածվել է զուգերգի տեսքով, Գայան արձագանքեց. «Ես պատրաստ եմ քննարկումների, սակայն ոչ այս երգի առումով։ Չեմ թողնի ոչ մի քննարկում այս երգի համար, որովհետև այն թանկարժեք երգ է։  Ես ուրախ եմ, որ այսօր ունեցա այս հաղթանակը։ Այլ բաների մասին չեմ խոսում։ Ես Սևակին ցանկանում եմ այս տարի հաղթանակ բերել մեր երկրին։ Ես իրեն  շատ եմ սիրում, ուղղակի այսպես ստացվեց։ Ես ուզում եմ Հայաստանը հաղթանակ ունենա այս տարվա «Եվրատեսիլին»։ Վստահ եմ, որ  Սևակը կբերի այն մեզ համար։ Հաջողություն եմ մաղթում Սևակին։ Ես իր կողքին եմ, միշտ էլ իր կողքին եմ կլինեմ»,- ասաց Գայան` չցանկանալով մանրամասնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Ամբողջությամբ՝ life.tert.am