Երաժշտական «Ծիծեռնակ»-ները գտան իրենց տաքուկ բույնը. մրցանակների արժանացան լավագույնները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երաժշտական «Ծիծեռնակ»-ները գտան իրենց տաքուկ բույնը. մրցանակների արժանացան լավագույնները

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունն իմի բերեց և հանրությանը ներկայացրեց հայ երաժշտարվեստի տարվա ընթացքում ստեղծված լավագույն նմուշները և լավագույն կատարողներին: Մրցանակներ հանձնվեցին դասական, ժողովրդական և ՓՈՓ ժանրերում: Մրցանակաբաշխությունն անցկացվեց մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Թող որ հոգու հավերժության այս գեղեցիկ տոնին բոլոր մրցանակ ստացողներն իսկապես ուրախանան և զվարթանան, իսկապես արժանի լինեն այն մրցանակներին, որոնք նախատեսված են լավագույնների համար»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և երգահան Ավետ Բարսեղյանը «Հատուկ մրցանակ»-ի արժանացան «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» նախագծի իրականացման համար:

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարի համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ
կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Նա ասաց, որ խորապես զգացված է բարձր գնահատականի, այն բուռն հույզերի համար, որ ապրում է այդ պահին: Մանսուրյանը շեշտեց, որ իր համար թանկ է հայոց լեզուն, հայ պոեզիան:

«Հատուկ մրցանակ»-ի արժանացավ նաև «Համահայկական նվագախումբ» նախագիծը:

«Մշակութային կանգառ» նախագծի իրականացման գործում մեծ աջակցության համար «Հատուկ մրցանակ» տրվեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս դրա  նախագահ Գաբրիել Ջամբարջյանի:

«Այայի երկիր Արցախ» ստեղծագործության համար մրցանակ հանձնվեց նաև երգչուհի Գայա Արզումանյանին:

Օպերային երգիչ Արտակ Հարությունյանն արժանացավ «Հատուկ մրցանակ»-ի «Կրկին բեմում» համերգային ծրագիրը կյանքի կոչելու համար:

Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար «Հատուկ մրցանակ» տրվեց Սիրուշոյին:

Ջազ երաժշտության հանրահռչակման գործում ներդրում ունենալու համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ Հայաստանի ջազ ասոցիացիան ի դեմս դրա նախագահ Կամո Մովսիսյանի:

Հայաստանյան մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար «Հատուկ մրցանակ» հանձնվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

Ամբողջությամբ՝ armenpress.am