Առնվազն 15 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով
Advertisement 1000 x 90

Առնվազն 15 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով

Առնվազն 15 մարդ է տուժել Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Սարպոլ է Զահաբ քաղաքի շրջանում ապրիլի 1-ին տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Այսօր տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժել է 15 մարդ, նրանք բոլորը հոսպիտալացվել են»,- հայտարարել է նշված նահանգի առողջապահության ծառայության  ներկայացուցիչ Մազիար Թահմասեբին։

Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի ճշգրտված տվյալներով՝ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել իրան-իրաքյան սահմանի շրջանում։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Իլամ քաղաքից 89 կմ հյուսիս-արևմուտք, Սարպոլ է Զահաբից 25 կմ հարավ և Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 163 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։



Նման նյութեր