Մխիթարյանը ստացել է Արսենալի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը ստացել է Արսենալի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

«Շատ ուրախ եմ հաղթանակի և ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալու համար: Շնորհակալ եմ բոլորիդ»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին:

armsport.am