Գերմանիայում ընթացող «GRENKE Сhess Сlassic» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 35-րդ քայլում:
Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 1.5 միավոր: Առաջին տուրում նա կիսել էր միավորը գերմանացի Գեորգ Մեյերի հետ:
Շարունակվում են նաև հետևյալ պարտիաները.
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Հու Յիֆան (Չինաստան)
Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Մատիաս Բլուբաում (Գերմանիա)
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) – Գեորգ Մեյեր (Գերմանիա)