Լաուրա Լինն Կրոսսը գաղթակղել է ութերորդ դասարանցուն 2012թ., այդ ժամանակվանից ի վեր նրանց սիրային հարաբերությունները տևել են երեք տարի: Սկզբից ուսուցչուհին հրավիրում էր 14-ամյա տղային իր տուն, բացատրելով ծնողներին, որ անում է դա ուսումնա-դաստիարակչական նպատակներով: Հետո նրան հաջողվել է համոզել նրանց գիշերն անչափահասին թողնել իր տանը:
Ըստ life.ru-ի՝ զույգը ջանադրաբար թաքցնում էր իրենց հարաբերությունները, սակայն այն, որ Կրոսսը երեխա է ծննդաբերել իր աշակերտից, հայտնի է դարձել միայն 2017թ.: Տղայի հորը հայտնել են «ուրախալի» իրադարձությունը հեռախոսով, հետո նա կանչել է որդուն անկեղծ խոսակցության, և նա խոստովանել էր, որ ուսուցչուհին իսկապես իր երեխային է դաստիարակում:
Պատմությունը սկանդալային հրապարակում է ստացել, երբ Օհայոյի ավագ դպրոցի 36-ամյա ուսուցչուհի Կրոսսը հայտնվել է ճաղերի հետևում: Նրան վիրավորական սեռական գործողությունների երեք մեղադրանք է առաջադրվել, սակայն ավելի ուշ նրան ազատ են արձակել՝ 100 հազար դոլարի գրավի դիմաց: Կես տարի տևած դատաքննության ժամանակ Կրոսսի մեղքը հաջողվել է ապացուցել՝ կինն իրեն մեղավոր է ճանաչել, նրան սպառնում է բանտարկություն: