Այսօր Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է

Այսօր Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է:

1992-ի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակել է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր:

Օրվա պատմությունը կապված է 1987-ի հոկտեմբերի 17-ի հետ: Այդ օրը ավելի քան 100 000 մարդ է հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ օրը նվիրելու ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակին:

Այս օրը՝ հոկտեմբերի 17-ին ամեն տարի տարբեր դասակարգերի, համոզմունքների և սոցիալական ծագման մարդիկ հավաքվում են հաստատելու իրենց դիրքորոշումը և չքավորներին ցույց տալու իրենց համերաշխությունը: