Ովքեր և ինչպես են չեզոքացնելու Մխիթարյանին. «Արսենալի» մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում. 1in.am
Advertisement 1000 x 90

Ովքեր և ինչպես են չեզոքացնելու Մխիթարյանին. «Արսենալի» մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում. 1in.am

Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Դիմակայության ֆավորիտը բնականաբար լոնդոնյան թիմն է, որի գերնպատակը այս մրցաշարի գավաթը նվաճելն է:

Առաջիկա խաղից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշակի խնդիրների առաջ է կանգնել: Դենի Ուելբեքը Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Սթոք Սիթիի» հետ խաղում մեջքի վնասվածք է ստացել, և ԲԿՄԱ-ի դեմ խաղում նրա մասնակցությունը հարցականի տակ է: Բանն այն է, որ Եվրոպա լիգայում Պյեր Էմերիկ Օբամեյանգի բացակայության պայմաններում Վենգերը որպես նոմինալ հարձակվող օգտագործում էր հենց Ուելբեքին: «Սթոք Սիթիի» հետ հանդիպման վերջնամասում խաղադաշտ դուրս եկավ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը, որը վնասվածքի պատճառով մոտ 6 շաբաթ չէր խաղացել: Ներկայում Լակազետը մարզավիճակի և ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիր ունի: Չունենալով այլընտրանք՝ Վենգերը ԲԿՄԱ-ի դեմ ստիպված կլինի Լակազետին ընդգրկել հիմնական կազմում: Ու ընդհանրապես, «Սթոք Սիթիի» հետ հանդիպման համեմատ «Արսենալի» կազմում կլինեն փոփոխություններ:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում Վենգերը հիմնական կազմում չէր ընդգրկել կենտրոնական պաշտպան Կոսելնիին, կենտրոնական կիսապաշտպան Ջակային և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ փորձագետների՝ «Արսենալը» վաղը կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Օսպինան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Կոսելնին և Մուստաֆին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական և Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Ուիլշերը, իսկ աջ եզրում՝ Օզիլը: Ձախ եզրում էլ հանդես կգա Մխիթարյանը, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Լակազետը:

Ամբողջությամբ՝ 1in.am