Ռուս ռեժիսոր և դերասան, օսկարակիր Վլադիմիր Մենշովը Հայաստանում է «Երևանում Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օրեր» նախագծի շրջանակում։ Նա պատասխանեց Sputnik Արմենիայի մի քանի հարցերին։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հսկա է և երևույթ ռուսական կինեմատոգրաֆում: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Օսկարի» մրցանակակիր, դերասան և ռեժիսոր Վլադիմիր Մենշովը` պատասխանելով իր հայ գործընկերների մասին հարցին, որոնցից շատերի հետ նա աշխատել է նույն նկարահանման հրապարկում։
«Դմիտրի Խառատյանին հայ անվանելը դժվար է, նա կարծես մեկ քառորդով է հայ։ Միայն նրա ազգանունն է հայկական։ Իսկ Արմեն Ջիգարխանյանը, իհարկե, հսկա է, երևույթ մեր կինեմատոգրաֆում։ Ցավոք, վերջին շրջանում նրան ներքաշեցին այդ պատմության մեջ (ամուսնալուծությունը և ընտանեկան դրաման` խմբ.)։ Բայց կարծում եմ, որ նա դրանով չի հիշվի»։
Ժամանակակից կինո
Կարծիք կա, որ ժամանակակից ռեժիսորներն այլևս գլուխգործոցներ չեն նկարում, ինչպես խորհրդային տարիներին։
«Չեմ սիրում բարձրացնել այդ թեման։ Ես շատ բան չեմ նայում, բաց եմ թողնում։ Իմ աղջկանից իմացա, որ էկրան է բարձրացել «Ես նիհարում եմ» ծիծաղելի ֆիլմը։ Անպայման կնայեմ», — նշեց մեր զրուցակիցը։
Ռուս կինեմատոգրաֆիստները բարդ շրջան են անցել, պատմում է Մենշովը։ Հատկապես բարդ է եղել 90-ականներին և 2000-ականներին։ Կարծես թե, հիմա բոլորը սովորել են… Եվ ահա բեկումնային պահ եղավ, վերջին շրջանում հաջող ֆիլմեր են հայտնվել։
«Դրանք ֆիլմեր են, որոնք վերադարձնում են փողերը։ Եվ դա մեր գլխավոր խնդիրն է», — ասաց ռեժիսորը։
Ճիշտ ռեժիսոր
Անքուն գիշերներ, երբ հասկանում ես, որ չես տեղավորվում ժամանակի մեջ, հորինում ես նոր սյուժեներ, գրում ես ամեն ինչ, սցենարներ ես ստեղծում. ահա դա կոչվում է ռեժիսուրա։
«Ռեժիսուրան միշտ հետաքրքրել է ինձ։ Ավելի շատ, քան դերասանի մասնագիտությունը»։
Դեպի վեր
Մենշովը խորհրդածում է կյանք-արվեստ փոխադարձ կապի մասին։
Ինչ-որ գիտելիքների տիրապետելու հարցում համառությունն անսպասելիորեն հանգեցնում է լավ արդյունքի։ Միշտ անսպասելի։ Թվում է, որ մնացել ես լեռան ստորոտին, չես հասել գեղանկարչության, քանդակագործության, մշակույթի գագաթին։ Մտածում ես, որ երբեք չես հասնի, չես տեսնի…
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am