Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանը Tert.am Life-ին տված նախորդ հարցազրույցում խոստացել էր, որ մինչև «Ֆուլ հաուս 2»-ի մեկնարկն ավելի ակտիվ է լինելու որպես երգիչ։ Ապրիլի 6-ին Գոռը հեռուստադիտողներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը։
Երևանի փողոցներում, սրճարանում, ավտոկայանատեղիում, վարսավիրանոցում և ժամանցի կենտրոնում մի ամբողջ օր Գոռն ու իր թիմը նկարահանել են նոր տեսահոլովակը, իսկ Tert.am Life-ը բացառիկ կարգով հետևել է նկարահանումներին ու ֆիքսել հետաքրքիր պահերը։
Գոռի նոր երգը կոչվում է «Ուշ լինի, նուշ լինի»: Երաժշտության հեղինակը կրկին ինքն է, խոսքերը գրել է իր լավ ընկերը՝ Սյուզի Ավդալյանը: Գործիքավորումն և ձայնագրությունը կատարել է երգչի մյուս ընկերը՝ Հով Գրիգորյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Այս անգամ երգն աղջիկներին նվիրված չէ:)
Ամբողջությամբ՝ life.tert.am