Համապատասխան կրթություն չունենալով` Էլչին Մամեդովը պլաստիկ վիրաբույժի դիպլոմ է գնել։ Նրա «վիրահատությունների» զոհ են դարձել ավելի քան տասնյակ մարդիկ։
Ռուս իրավապահ մարմինները քննիչ Գարի Հովհաննիսյանի գլխավորությամբ քննում են ադրբեջանցի «մսագործ» պլաստիկ վիրաբույժի գործը։ Նրան զոհ են դարձել ավելի քան տասնյակ պացիենտներ, որոնք վստահել են չարաբաստիկ բժիշկին իրենց կյանքերն ու առողջությունը։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, որի թղթակիցը զրուցել է տուժածների բարեկամների հետ։
Ադրբեջանի քաղաքացի Էլչին Վելի-օղլի Մամեդովը վիրահատություններ սկսել է կատարել 2000-ականներից։ Տասը տարի առաջ Մամեդովը Մուզ-ԹՎ-ի աստղ էր, նկարահանվում էր «Սարսափելի գեղեցիկները» հեռուստանախագծում, Ելենա Մալիշևայի հետ… Նա պլաստիկ վիրահատության երիտասարդ վարպետի համբավ ուներ։
Իսկ 2010 թվականին Ռոսզդրավնադզորի պաշտոնյաները, չնայած Ռուսաստանում հաստատված բժշկական կրթության բացակայությանը, Մամեդովին «վիրաբուժություն» մասնագիտությունից քննություն հանձնելու ուղեգիր են տվել։ Նա քննությունը երեքի է հանձնել ու շարունակել է աշխատել։
2012 թվականին նա դարձավ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի, այլև Մոսկվայում երկու կլինիկա հիմնադրեց։ Արդեն այդ ժամանակ Մամեդովի վիրահատություններից մի քանի կին էին մահացել ու տուժել։ Այս մասին պարբերականին ասել է Կրիլ Սպինիցինը` «մսագործի» պացիենտներից մեկի ամուսինը։
Սպիցինը լրագրողներին ցույց է տվել «Լյուքս-Մ Կլինկ» հիվանդանոցներից տրված գրությունները։ Երկու կլինիկաներն էլ էլիտար բնակելի համալիրներում են տեղակայված, ակնհայտորեն դրանք նախատեսված են ունևոր պացիենտների համար։ Առաջին հիվանդանոցում խորհրդատվություն էին տալիս, երկրորդում` վիրահատում։
Սպիցինը նշել է, որ ի սկզբանե քննությանը չէր հաջողվում ուղիղ կապ գտնել վիրահատությունների ու տուժածների մահվան միջև։ Բժիշկները պնդում էին, որ հաճախորդներից մեկը` 4-ամյա Մարգարիտա Ալեքսեևան, մահացել է 2017 թվականին Մամեդովի կատարած վիրահատությունից հետո պոկված թրոմբի պատճառով։ Ավելի վաղ պարզվել է, որ մնացած կլինիկաները հրաժարվել էին վիրահատել Ալեքսեևային, Մամեդովը համաձայնել էր։
Եթե Կիրիլի կինը` Աննա Սպիցինան մահանար, նրան էլ այդպիսի «հարմար» ախտորոշում կտային։ Սակայն Աննան ողջ է մնացել, ու թրոմբ էլ չի հայտնաբերվել։ Փոխարենը քննության արդյունքում երկու տուժած է հայտնաբերվել։ Վիրահատության ժամանակ Մամեդովը վնասել էր Սվետլանա Իվանովնայի նստատեղի ջիղը։ Ամուսինը ստիպված էր նրան Ավստրիա տանել, որպեսզի կինը կրկին կարողանա քայլել։
Տատյանա Ժուչկովան կես տարի սարսափելի ցավեր ուներ։ Մամեդովն ասում էր, որ դա նորմալ է։ Նա կմահանար սկսված սեպսիսից, եթե նրան շտապ չվիրահատեին։ Բժիշկները հեռացրել էին նրա մարմնում մոռացած անձեռոցիկը, որը մնացել էր Մամեդովի վիրահատությունից հետո։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am