ԱՄՆ բանակի պաշտոնաթող մայոր Բրեդլի Ջոել Կինսերը խեղդել է իր ռուս կնոջը՝ Լեյլային, Զատկի կիրակի օրը, իսկ հետո ինքնասպան եղել: Զույգին գտել են Իտալիայի Վիչենցա քաղաքից ոչ հեռու իրենց տանը, հաղորդում է NY Daily News-ը:
Նշվում է, որ Բրեդլի Կինսերը տառապում էր դեպրեսիայից: ԶԼՄ-ն՝ հղելով իտալական կարաբիներներին, հաղորդում է, որ տղամարդը նախամահյան ուղերձ է թողել՝ ներման խնդրանք, սիրտ ու U տառը ննջասենյակի դռան վրա:
Կինսերը նախկինում ծառայել է Լեհաստանում և Իրաքում, կենսաթոշակի է անցել 2015թ.: Նրա կին Լեյլան, նախնական տվյալներով, եկել է Կոմսոմոլսկ-նա-Ամուրեից: Զույգը երեխաներ չուներ, բայց ուներ կրիա Մաշկա մականվամբ, որը վերջերս սատկել է: Ֆեյսբուքում կնոջ վերջին գրառումը հենց դրա մասին էր՝ ես այլևս չունեմ Մաշկային, ես ուզում եմ մահանալ: