Նաստյա Ռիբկային ու Ալեքս Լեսլիին Թաիլանդում մեղադրել են բռնաբարության մեջ
Advertisement 1000 x 90

Նաստյա Ռիբկային ու Ալեքս Լեսլիին Թաիլանդում մեղադրել են բռնաբարության մեջ

Պատտայյա քաղաքի ոստիկանությունը պատմել է տուժողների մի քանի հայտարարությունների մասին. նրանք մեղադրել են Անաստասիա Վաշուկևիչին (Նաստյա Ռիբկա), Ալեքսանդր Կիրիլլովին (Ալեքս Լեսլի) և ևս ութ հոգու բռնաբարության ու մարմնավաճառության կազմակերպման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով Պատտայյայի քրեական ոստիկանության քաղաքային բաժնում աղբյուրին:

«Ես չեմ տեսել, թե ով է այդ հայտարարությունը ներկայացրել, սակայն այդպիսի հայտարարություն կա: Կալանավորվածների խմբի անդամներից մեկը, ում արդեն հինգշաբթի պետք է դեպորտացիայի ենթարկեին, այժմ ներգաղթի ոստիկանության կողմից մեզ՝ քրեական ոստիկանության բաժին, է փոխանցվել, … նրա դեպորտացիան հետաձգվել է անորոշ ժամանակով», – հաղորդել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնվում էր, որ ոչ լեգալ «սեքս-թրենինգի» տասը մասնակիցներից երեքին ու ենթադրյալ կազմակերպիչներ Ալեքս Լեսլիին ու Նաստյա Ռիբկային, ովքեր կալանավորվել են Թաիլանդում, երկրի տարածքում ոչ լեգալ կոմերցիոն ու աշխատանքային գործունեության իրականացման մեղադրանքներ են առաջադրվել: