«Հիմնական վտանգը հաղթահարված է. օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը». Գագիկ Սուրենյան
Advertisement 1000 x 90

«Հիմնական վտանգը հաղթահարված է. օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS-ին մանրամասներ է հաղորդել Հայաստանի տարբեր մասերում մինչ այս հայտարարված ցրտահարության վտանգի մասին:

Ըստ Սուրենյանի՝ ինչպես կանխատեսվել էր, օդում, գետնի մակերևույթից 2մ բարձրության վրա, օդի ջերմաստիճանը մոտեցել է 0 С, սակայն գետնի մակերևույթին հարող օդի շերտում, գետնից 15-20սմ բարձրության վրա գրանցվել է -2-4 С։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում օդում ցրտահարություն չի գրանցվել։

Արմավիրում օդում գրանցվել է 0 С, երկրի մակերևույթին -4 С, Մերձավանում օդում +3 С, երկրի մակերևույթին -2 С,
Արտաշատում օդում 0 С, գետնի մակերևույթին -4 С,
Արարատում օդում +1, երկրի մակերևույթին -4 С,
Ուրցաձորում օդում +1 С, երկրի մակերևույթին -2 С,
Աշտարակում օդում +1 С, գետնի մակերևույթին -2 С,
Եղվարդում օդում 0 С, գետնի մակերևույթին -2 С,
Իջևանում օդում +2 С, գետնի մակերևույթին -2 С,
Բագրատաշենում օդում 0 С, գետնի մակերևույթին -2 С։

Հիմնական վտանգը, Գագիկ Սուրենյանի վստահեցմամբ, հաղթահարված է: Այսօր՝ ապրիլի 5-ի ցերեկվանից սկսած օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը դեպի հարավ-արևմտյանի, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Ապրիլի 5-10-ին Հայաստանի բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, միայն ապրիլի 6-7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնկատվի ամպամածություն, որը ապրիլի 8-ին կցրվի։