
Հենրիխ Մխիթարյանն ու Արսեն Վենգերը ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ մամուլի ասուլիս են տվել:
Մամուլի ասուլիսի ժամանակ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մոռացել է դնել ականջակալները և չի հասկացել, թե ինչ հարց է տալիս ռուս լրագրողը:
«Բայց միգուցե ընկերս թարգմանի»,- կատակել է նա:
«Դա իմ գործը չէ, բո՛ս»,- կատակով պատասխանել է Մխիթարյանը: