Մոսկվան ցնցել է միլիարդատիրոջ որդու՝ Սերգեյ Սարկիսով-կրտսերի ծննդյան 18-րդ տարեդարձի առիթով կազմակերպված երեկույթը: Տարեդարձը տոնել են «Մոսկվա Սիթի» կենտրոնի 62-րդ հարկում գտնվող Sixty հաստատությունում:
40 րոպե տևողությամբ համերգների համար գործարարը ստիպված է եղել 5 մլն ռուբլի վճարել:
57-ամյա Սերգեյ Սարկիսովը 18-ամյա որդու տարեդարձի համար 6 մլն է վճարել լոկ այն բանի համար, որ հաստատությունը միայն «յուրայինների» համար աշխատի: Երկնաքերի առջև «Մայբախ»-երի և «Մազերատի»-ների բանակ է կանգնած եղել:
Հյուրերի թվում են եղել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահի դուստրը՝ Դիանա Չերվիչենկոն, մարմնամարզուհի Կարիլինա Սևաստյանովան, հայտնի բեմանկարիչ Բորիս Կրասնովի ժառանգորդուհին՝ Դարինան: Հյուրերին զվարճացրել են Շրեկը, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Forbes ամսագրի ցանկում ընդգրկված օլիգարխների երեխաներին շեֆ-խոհարարը հյուրասիրել է տապակած ութոտնուկով և խեցուց աղցաններով, թարթար սոուսով թունաձկով և սաղմոնով, թագավորական ծովախեցգետիններով, գառան և
այլ տեսակի մսով տաք ուտեստներով:
Երեկույթի գագաթնակետը դարձել է տոնական տորթը, որի մեջ հայրը ոսկե երիտասարդության աչքի առջեւ ծիծաղելով մխրճել է 18-ամյա որդուն: