
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ելնելով Սահմանադրության պահանջից՝ առաջիկայում կառավարությունը ներկայացնելու է հրաժարական: «Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար, դեռ շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց Կարեն Կարապետյանը: